Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Քաղաքականության մեջ կյանքը մահից հետո գոյություն ունի

Քաղաքականության մեջ կյանքը մահից հետո գոյություն ունի
03.07.2026 | 14:36

Հուլիսի 3-ը մի շարք երկրներում նշում են որպես քաղաքական ռեինկարնացիայի (վերամարմնավորման) օր։

Տոն, որն ապացուցում է, որ քաղաքականության մեջ կյանքը մահից հետո գոյություն ունի։ Նախարարը կամ պաշտոնյան, որը «մահացել» է մի նախարարությունում, հաջորդ օրը հարություն է առնում մեկ այլ՝ ավելի եկամտաբեր կոմիտեում։

Այլ երկրներում նշում են «Ուրիշ ո՞վ, եթե ոչ ես» ինքնագնահատականի փառատոնը։

Օր, երբ չինովնիկները հայելու մեջ նայելիս (օգտվելով հուլիսի 3-ի «Հայելուն գովելու օրից»), գալիս են այն եզրակացության, որ երկիրն առանց իրենց պարզապես կկործանվի։

Եվ երրորդը։

Հուլիսի 3-ին մի շարք երկրներ տոնում են «Աթոռին սոսնձվածների» համաշխարհային օրը։

Այս օրվա գլխավոր խորհրդանիշը «Մոմենտ» սոսինձն է։

Օրվա կարգախոսն է. «Դեմքերը փոխվում են, աթոռները՝ մնում, իսկ եթե դեմքերը չեն փոխվում՝ ուրեմն սոսինձը որակյալ է»:

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 4664

Մեկնաբանություններ